Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ոստիկանության Բաղրամյանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 10-ին Լեռնագոգ գյուղից ոստիկանություն բերման է ենթարկվե նույն գյուղի 63-ամյա մի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրա անձնական խուզարկությամբ վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել են թղթի մեջ փաթաթված ու սրվակի մեջ լցված, տարբեր քաշերով կանաչ, կանեփանման, սուր հոտով չորացված զանգվածներ։

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերված զանգվածը թմրամիջոց է, որը նա աճեցրել ու չորացրել է իր օգտագործման համար։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր: