Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական տալու մասին. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ղազինյան

Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության եւ իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:

Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:

Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության եւ կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:

Այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:

Սպասենք մինչեւ փետրվարի 27-ը»,-գրել է Ղազինյանը: