Դիլիջանում 27-ամյա տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերվել․ հավանական է գազից թունավորումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

դի շտապ.

Տավուշի մարզում փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ․-ի և 27-ամյա Էլմիրա Հ․-ի դիերը։

Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկության՝ Դավիթ Գ․-ն և Էլմիրա Հ․-ն մահացել են շմոլ գազից։