ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԱԺ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ է եղել 36-ը, ձեռնպահ՝ 9 պատգամավոր։

Նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձիք մինչ հողի օտարելուը, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, պետք է կատարեն հողի հարկի վճարումները:

Գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավորություն չկա տեղյակ պահելու գնորդին:

Ըստ այդմ՝ նոր սեփականատերն է պարզում, որ ինքը պետք է վճարի նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով: