Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը փակ է․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ձյուն

«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: