Ծեծի և սեքսուալ բնույթի բռնի գործողություների համար հետախուզվող Խաչիկին գտել են Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀԽ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 11-ին, ժամը 19.40-ին, Վարդանանց և Ս. Վրացյան փողոցների խաչմերուկից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Խաչիկ Հ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվարի 14-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: