«Լույս» հիմնադրամի տեսլականը մրցունակ Հայաստան ունենալն է․ Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Դավիթ Հարությունյան

«Լույս» հիմնադրամի տեսլականը եղել է ավելի մրցունակ Հայաստան ունենալը։ «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելիս ասել ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանը հոգևոր, մշակութային, կրթական ոլորտներում մրցունակ լինելուն այլընտրանք չունի։

Հիմնադրամի տեսլականին հասնելու համար, Հարությունյանը նշել է, որ առանձնացվել է երեք առաքելություն․

«Առաջինը կրթությունն է, երկրոդը՝ գործելը, երրորդը՝ համաստեղծելը։ Վերջինը Հայաստանի համար ամենբարդ տարրն է, որը, սակայն, թույլ է տալիս նորարարական մեթոդներով ստանալ նոր արդյունք»։

Հարությունյանը շեշտել է, որ «Լույս» հիմնադրամը կրթաթոշակների շնորհիվ երիտասարդներին հնարավորություն է տվել աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստանալու։

«2008 թվականից ի վեր այս ուղղությամբ ծախսվել է ավելի քան 11 միլիարդ դրամ։ 2018 թվականի մեր խորհուրդը որոշեց աստիճանաբար փոխել ուղղությունը՝ կրթական ծրագրից անցում կատարելով գործելը և համաստեղծելը, սակայն բոլոր այն ուսանողները, որոնք ներգրաված են եղել մեր ծրագրերում, հնարավորություն ունեն շարունակելու և ավարտելու ուսումը։ Վերջին երկու տարում այս ուղղությամբ մենք ծախսել ենք 1.2 միլիարդ դրամ, ֆինանասավորվել է 94 կրթաթոշակ», - ասել է նա։