61-ամյա Գևորգը 3 ամիս հետախուզվում էր ՌԴ-ում պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

Ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները, Դավիթաշենի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 11-ին, ժամը 13.20-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 61-ամյա Գեւորգ Մ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2019 թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Պոռնոգրաֆիկ նյութեր տարածելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: