Մաշտոցի պողոտայում բախվել են Mercedes-ը, BMW X5-ը, Mitsubishi-ն, Hyundai-ն ու Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

Փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ավետիս Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 05 ԼԼ 020 համարանիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Բաբայանի վարած Opel մակնիշի 36 GԼ 693 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Վահան Սիմիկյանի վարած Mitsubishi մակնիշի 35 XZ 020 համարանիշի, 20-ամյա Գաբրիել Գաբրիելյանի վարած BMW X5 մակնիշի 01 QQ 200 համարանիշի և 55-ամյա Ալեքսանդր Մկրտչյանի վարած Hyundai Sonata մակնիշի 70 AA 110 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Մկրտչյանը բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փրկարարները Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։