Պուտինն ու Էրդողանը Իդլիբում իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել Է սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաԷսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում:  Գրել է РИА Новости-ն։

Նշվում Է, որ խոսակցությունը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Շարունակվել Է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախևառաջ Իդլիբի գոտում ապաԷսկալացման, իրադրության սրվելու համատեքստում: Նշված Է առկա ռուս-թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարևորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-ասված Է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվել են համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումներ անցկացնել։