Կասիլյասն առաջադրվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Կասիլյաս

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կառաջադրվի։ 

Պորտուգալական «Պորտու»-ում հանդես եկող լեգենդար դարպասապահն Իսպանիայում հանդիպել է նախկին թիմակիցների հետ և ստացել նրանց աջակցությունը։

Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս