Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել 18 ամսից․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել 18 ամիս անց: Այդ մասին հայտարարել է Առողջապահական համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ներգրավվել բոլոր հասանելի ռեսուրսներն ու միջոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Կանխարգելման նպատակով շատ կարևոր է 40-60 վայրկյան օճառով լվանալ ձեռքերը, քիթն ու բերանը փակել փռշտալու ժամանակ, խուսափել հասարակական վայրերից, վարակվածների հետ շփումից:

Համաճարակի բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 28 երկրներում: ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Համաճարակից արդեն մահացել է 1115 մարդ, վարակվել 44 600-ը: