Փաստորեն, Արարատ Միրզոյանն ինձ ավելի է վստահում, քան Ալեն Սիմոնյանին․ Արսեն Բաբայան 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել։

«Փաստորեն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինձ ավելի է վստահում, քան Ալեն Սիմոնյանին: Նրան չի ասել, որ հանդիպել է ՍԴ դատավորների հետ, մինչդեռ ինձ ավելի վաղ պաշտոնապես արդեն ասել էին, որ այդպիսի հանդիպումները կան և շարունակվում են: Այդ թվում՝ Ֆելիքս Թոխյանի հետ»,- գրել է Բաբայանը։