Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը պատրաստ է պատվով ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Աթենա

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից, հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը մեծ ցանկություն ունի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացնել Հայաստանը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում մրցույթին:

«Ունենալով միջազգային տարբեր մրցույթների մասնակցության փորձ՝ կարծում եմ, որ պատրաստ եմ պատվով ներկայացնել Հայաստանը: Ներկայացնելու եմ «Chains On You» երգը, գրել ենք իմ պրոդյուսերի հետ: Հիմնական ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր մեջ ունենում է ադամանդ, և երբեմն ոմանք ցանկանում են այն տանել, սակայն պետք է հիշել, որ շողում է, երբ յուրաքանչյուրիս ադամանդը մեր մեջ է: Ամեն մեկն էլ ունի տաղանդ՝ այն ինչ-որ մի օր ի այտ կգա ու կգնահատվի»,-ասել է Աթենա Մանուկյանը:

Աթենա Մանուկյանը նաև ասել է, որ բազմաթիվ ծրագրեր ունի՝ կապված Հայաստանի հետ: Բայց նախ պատրաստվում է հնարավորինս շատ տեսարժան վայրեր այցելել՝ բացահայտելու երկրի գեղեցկությունը: Նախատեսում է լինել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Երգչուհին նախատեսում է նաև իր երգացանկում ընդգրկել հայկական երգեր, առաջարկների դեպքում համագործակցել տեղական կատարողների հետ:

Նշնեք, որ, Աթենա Մանուկյանից բացի, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում են TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները: Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե նրանցից ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2020» երգի հեղինակավոր մրցույթում:

Տեսանյութեր

Live

Լրահոս