ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 42-ամյա քաղաքացին հայտնաբերվեց Երանոս գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ՌԴ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին` ժամը 16.00-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Մարտունու բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Անդրանիկ Փ.-ն, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՌԴ Սամարայի մարզի ՆԳՎ Նովոկույբիշևսկ քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: