Իրանի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն հայատյաց ադրբեջանցի սադրիչով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

պանթյուրքեր

Իրանում փետրվարի 11-ին նշվել Է Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը: Երկրի տարբեր քաղաքներում և, ինչպես նաև մայրաքաղաք Թեհրանում անցկացվել են զանգվածային տոնական երթեր: Ավանդաբար իրանցիները երթի ընթացքում վանկարկում են «Մահ Ամերիկային» կարգախոսը։ Մասնակիցներից մեկը երթի ընթացքում այդ արտահայտության փոխարեն բացականչել Է «Մահ Հայաստանին» կարգախոսը:

Ինչպես հայտնում է «Ինֆոտեկա24»-ը՝ իրանցի թյուրքը մտադրվել Էր ինչ-որ սադրանք գործել, սակայն նա չի համարձակվել երկար ցուցադրել իրեն, որովհետև լսելով այդ խոսքերը, իրանցիները, երևի թե, ֆաշիստին ցույց կտային իր իսկական «տեղը»:

Նորություն չէ, որ Իրանում հայերն առանձնահատուկ, ջերմ ու հարգալից վերաբերմունք են վայելում ոչ միայն բնակչության, այլև Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից: Հայաստանը միշտ Էլ միջազգային հարթակներում հարևան Իրանին աջակցել Է դժվարին իրավիճակներում, ինչին Իրանը պատասխանել Է երախտագիտությամբ։ 

Ադրբեջանցի անջատականները՝ պանթյուրքական գաղափարախոսության կրողները, քիչ խնդիրներ չեն ստեղծում Իրանի համար՝ թշնամության ու ատելության մթնոլորտ բորբոքելով Իրանի ժողովրդի ու իշխանությունների նկատմամբ։

«Վստահ ենք, որ հայատյացության նման դրսևորումն Իրանի մայրաքաղաքում չպետք Է անպատիժ մնա, և երկրի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն ադրբեջանցի սադրիչով»,-գրում է աղբյուրը: