Չինաստանից տարհանվածներից 16-ը մերոնք չեն, այլ՝ Հայաստանի, Բելառուսի քաղաքացիներ․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

սիմոնյան

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ երկրից իրականացված տարհանումներին։

«Չինաստանից այս ամբողջ տարհանման պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ տարհանվածներից 16-ը, կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ։
Սա ի՞նչ սպեղանի է մեզ համար։
Այսինքն, այս մարդիկ եկել են իրենց դեսպանատուն՝ փրկվելու, իսկ նրանց ասում են՝ ի՞նչ է, ձե՞ռք եք առնում, մենք ձեզ ինչպե՞ս կարող ենք տարհանել։ Հին ավանդույթների համաձայն՝ գնացեք ռուսների մոտ, նրանք բոլորին են փրկում։ 
Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»։

Վերջին օրերին կորոնավիրուսից տուժած հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է։Սա ամբողջ աշխարհում առաջացրել է համաշխարհային խուճապ։ ՀՀ որոշ քաղաքացիներ Չինաստանից տարհանվել են ռուսական ավիաընկերությունների միջոցով: