Պեսկովն անդրադարձել է օդանավակայանում Պուտինի նկարին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Պուտին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է  Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարի հայտնվելուն։ Պեսկովն ասել է, թե Պուտինը չի ողջունում սրբապատկերի հայտնվելը։

«Մենք դա չենք ողջունում, նախագահն ինքը չի ողջունում դա: Դժվար թե կարելի է այն սրբապատկեր անվանել։»,- հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ օգտատերերը սոցցանցերում տեղադրել էին Ռուսաստանի նախագահի նկարը: Նրանցից ոմանք պնդում էին, որ Ռուսաստանի նախագահի պատկերով կրոնական ատրիբուտը մոտ 80 հազար ռուբլի արժե: