Աղբյուր. Հայաստանի հավաքականը կարող է գլխավորել Սանտյագո Սոլարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

.

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, 43-ամյա արգենտինացի Սանտյագո Սոլարին կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարեց Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին` միևնույն ժամանակ նշելով, որ մոտ ապագայում հայտնի կդառնա հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

ArmSport-ին հայտնի է դարձել, որ ՀՖՖ-ն բանակցություններ է վարում հայ և արտասահմանցի մասնագետների հետ, ու այս ցանկում «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի անունը ամենահավանական թեկնածուների թվում է:

Հայաստանի հավաքականը մարտի 26-ին արտագնա ընկերական խաղում ուժերը կչափի Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին` Ղազախստանի հավաքականի հետ:

Ամենայն հավանականությամբ, հավաքականի նոր մարզչի նշանակումը կկայանա մինչ այդ: