Կարայիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ սենց խոսեի՞ք, կարո՞ղ ա աթոռից ա.Փաշինյանը՝Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ելույթները չսրբագրել.

«Կարո՞ղ ա ձեր ֆեյսբուքի «ըքաունթը» գողացել են: Էդ ի՞նչ բան ա խորհրդարանի նիստը տենց անլրջացնել, տենց բաներ գրել ընդեղ: Ես իմ ելույթում ասացի, որ Ձեր եույթում լսել եմ՝ «այս բանը, այս բանը և այս բանը» ու ճշտեցի, թե Դուք դա՞ եք նկատի ունեցել, Դուք «գլխով արեցիք», ես էլ գնահատականները տվեցի, դրանից հետո սրբագրել չի լինելու: Դա ամբողջատիրական բնույթի մտածողության ելույթ էր առ այն, որ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ, իսկ իրավական պետությունում ո՞նց կարող ա իրավական պաշտպանության միջոց կիրառողը համարվի հակապետական ուժ: Այլակարծության տարրական հարգանք չկա», - ասաց Մարուքյանը:

Փաշինյանն արձագանքեց, որ ասել է ու նորից հաստատում է իր ասածը՝ «բոլոր նրանք, ովքեր իրավական կամ այլ խոչընդոտներ կփորձեն հարուցել ժողովրդի կամարտահայտման առաջ, կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդվարական և հակապետական ուժեր»:

Փաշինյանը նաև նկատեց, որ հեղափոխությունից հետո ընդդիմությունն ավելի ազատ է դարձել իր խոսքերում, ինչը նախկինում չի եղել.

«Ես նայում եմ հիմա Դուք հեղափոխությունից հետո և ոչ միայն անձամբ դուք, ոնց եք... եկեք մի հատ նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած ա եղել, նայենք Ձեր տոնը, բառապաշարը և համեմատենք հիմիկվա հետ: Այո՛, դա է այն ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, ընդունեք դա: Դուք կարայի՞ք Սերժ Սարգսյանի մոտ էդպես խոսայիք, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև որևէ այլ վարչապետի ներկայությամբ», - ասաց Փաշինյանն՝ ավելացնելով.

«Կարո՞ղ ա էդ աթոռից ա, որտեղ Դուք նստած ենք (նկատի ունի նախկինում պատգամավոր եղած ժամանակ իր աթոռը - հեղ.), տենց ոգեշնչում ա առաջանում»:

Արձագանքելով՝ Մարուքյանն ասաց, որ 7 տարի պատգամավոր է եղել ու չի հիշում մի դեպք, երբ որևէ վարչապետի ներկայությունը խանգարել է իրեն ելույթ ունենալ ու ասել ինչ մտածում է:

«Զարմանում եմ, կարո՞ղ ա իշխանությունը պրոբլեմ ա առաջացնում հիշողության հետ: Էդ ո՞նց եք մոռացել», - ասաց նա: