Չեմ ուզում հավատալ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին․ Հասմիկ Պապյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

պապյան

ՀՀ Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն անդրադարձել է չպարզված հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքերին։ 

«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:

Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ լուսավոր, ո՛չ բարգավաճ, ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Բացատրություն եմ պահանջում, ընդ որում՝ հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հասմիկ Պապյանը:

Հիշեցնենք, որ այսօր չպարզված հանգամանքներում երկու զինծառայող է մահացել։