Էս երկրում էնքան ընդդիմադիր տղա կա, որ ՀՀԿ-ն դրսից «տղա բերելու» կարիք չունի․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«ՀՀԿ-ն ԵԺԿ քաղաքական ընտանիքից է և կարիք չունի լոբբինգ անել այնտեղ, որտեղ ընտանիքի անդամ է, այնինչ արդեն մեկուկես տարի է «Իմ քայլը» փորձում է խցկվել ԵԺԿ-ի մեջ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Իշխանություններն ամեն ձև փորձում են մտածել, որ թույլ չտան ինձ և իմ ընկերներին լքել երկիրը։ Ինձ անգամ հասել են տեղեկություններ, որ մոտ ապագայում փորձելու են գործ հարուցել, և դրա շրջանակներում վերցնել երկրից չբացակայելու ստորագրություն։ Այս երկրում՝ ընդդիմադիր դաշտում այնքան տղա կա, որ դրսից «տղա բերելու» կարիք չկա։ Եթե իրենց աչքը դեռ դրսից «տղա բերելու» վրա է, իրենց անձնական խնդիրն է»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն առայժմ որոշում չունի հանրաքվեին մասնակցելու կամ «ՈՉ»-ի ճակատ ձևավորել-չձևավորելու մասին։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս