Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Բորուսիա» Դորտմունդ - «ՊՍԺ» հանդիպման մրցավարների տեսուչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Կարեն Նալբանդյան

Փետրվարի 19-ին գերմանական Դորտմունդ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բորուսիա» - «ՊՍԺ» հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։