Խնդրում եմ ալիքները չխառնել, առանց այն էլ ամեն ինչ խառն է. Միրզոյանը՝ ԼՀԿ նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

արարատ

ԱԺ 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով 1-ին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով, այն է՝ համայնքի ավագանին իր որոշմամբ պետք է հավանություն տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու կարող է լինել՝ կնքելու նվիրատվության պայմանագիրը:

Ըստ զեկուցողի՝ լրացումը նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել նվիրատվություն ստանալու գործընթացը, ինչն իր հերթին կարող է բացառել կոռուպցիոն դրսևորումները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարման կարգով ելույթի ժամանակ նշեց, որ սպասում է առաջինից երկրորդ ընթերցմանը գրավոր առաջարկների նախագիծն ավելի լավը դարձնելու համար:

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, սակայն, խնդրեց ԱԺ նախագահին հնրավորություն դեպքում նորից քվերակության դնել նախագիծը՝ նշելով, որ գործընթացում թյուրընկալում կա:

«Առնվազն 5-6 հոգի նախագծի հետ կապված սխալ քվեարկություն արեց, եթե հնարավորություն կա, պետք խնդրեմ նորից քվեարկություն անել, որովհետև երեկ Համազասպ Դանիելյանի առաջարկից հետո իմ տպավորությունը հետևյալն էր, որ այս օրենքը մերժվում է և նոր օրենքի վրա են աշխատում, այսինքն՝ սա այն պայմանավորվածությունը չի արտացոլում, որը տեղի ունեցավ», - ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը հորդորեց չպնդել կրկին նախագիծը քվեարկության դնելու մասին առաջարկը՝ նշելով, որ անհրաժետության դեպքում այլ կերպ կարող են քվեարկել երկրորդ ընթերցման ժամանակ:

«Սա առաջին ընթերցոմն էր, խնդրում եմ ալիքները չխառնել, առանց այն էլ ամեն ինչ հիմա խառն է, առաջարկում եմ այդ առաջարկը հիմա չպնդել», - ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ Համազասպ Դանիելյանն առաջարկել էր 3 խմբակցություններին 1-2 ներկայացուցիչ նշանակել նախագիծը համատեղ մշակելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս