Արցախում զոհված 2 զինծառայողները մահացել են գլխի շրջանում հրազենային վնասվածքից․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վիրավոր զինվոր (

Արցախում փետրվարի 12-ին 2 զինծառայողի մահվան դեպքերի փաստով քրեական գործեր են հարուցվել: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության՝ Արցախում զոհված 2 զինծառայողներն էլ մահացել են գլխի շրջանում հրազենային վնասվածքից։

2020 թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

2020 թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս