Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Լևոն Ղասաբօղլյան

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շեմկենթ քաղաքի «Ontustik» ակադեմիան հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։

Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի: Այնուհետև, Ղազախստան վերադառնալով, «Ontustik»-ը կմտնի պայքարի մեջ Ղազախստանի գավաթի համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։