Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը 1 օրում կտրուկ աճել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

կորոնավիրուս

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ Է արձանագրվել: Տարածաշրջանի իշխանության տվյալների համաձայն՝ վարակված մարդկանց թիվը 1 օրում ավելացել Է ավելի քան 15000-ով, հասել 59800-ի։ 

Իշխանություններն այդ փաստը բացատրում են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ, որը թույլ Է տալիս ավելի արագ և ավելի ստույգ հայտնաբերել վարակվածներին:

Կորոնավիրուսից մահացածների թիվ հասել է 1368-ի, բուժվել Է 5963 քաղաքացի: