103 տարեկանում մահացել է հայ հետախույզ Ալեքսեյ Բոթյանը

 

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ալեքսեյ Բոթյան

103 տարեկանում մահացել է 1945 թվականին Կրակովը ոչնչացումից փրկած, Ռուսաստանի ազգային հերոս, լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոթյանը:  Գրել է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը։

«Ցավոք, այո: Դա տեղի է ունեցել այսօր, գիշերվա երկրոդ կեսին»,- ասել է ԱՀԾ ներկայացուցիչը։

Հետախույզն իր 103-ամյակը նշել էր փետրվարի 10-ին։

1945 թվականի հունվարին «լեյտենանտ Ալյոշան» (տեղի բնակիչներն այդպես էին անվանում Ալեքսեյ Նիկոլաևիչին) իրականացրեց այն, ինչն ինքը համարում էր իր կյանքի գլխավոր նվաճումը: Նրան հաջողվել էր իմանալ նացիստների` Դունայեց գետի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու ծրագրի մասին: Հոսող ջուրը պետք է կանգնեցներ խորհրդային բանակի հարձակումը` միևնույն ժամանակ հեղեղելով և վերացնելով Կրակովը: Բոթյանի խմբին հաջողվել է պայթեցնել նացիստների պայթուցիկների պահեստը, ինչը խափանել է վերջիններիս ծրագիրը: