«Ընտանիքս, երեխաներս սոված են, օգնե՛ք ինձ»․ քաղաքացին բղավել է Էրդողանի ելույթի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  խորհրդարանական խմբակցության ժողովում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ընթացքում դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, օգտվելով Էրդողանի կարճատև լռությունից, սկսել է բղավել․ «Պարո՛ն նախագահ, ես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով զրկվել եմ աշխատանքից։ Ընտանիքս, երեխաներս սոված են։ Օգնե՛ք ինձ։ Ճանաչեք դատարանի որոշումը»։

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը չի արձագանքել քաղաքացու խնդրանքին։ Սրահում գտնվողներն արագ լռեցրել են բղավողին, իսկ Էրդողանը անվրդով շարունակել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ) մասին հնչեցնել իր մեղադրական տեքստերը։