Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալել են քաղցկեղով հիվանդ կնոջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

կին

Թուրքիայում քաղցկեղով հիվանդ կինը ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով:

Նշվում է, որ Շվեյցարիայից Թուրքիա վերադարձող Այթեն Սարըքայա Քեսլերը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում անձնագրային ստուգում անցնելիս, երբ պարզվել է, որ կնոջ վերաբերյալ ձերբակալման որոշում կա: Գրել է Ermenihaber-ը։

Ձերբակալվելուց հետո Ստամբուլի արդարադատության պալատ տեղափոխված կնոջ ինքնազգոցողությունը վատացել է, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Չնայած կնոջ ծանր վիճակին՝ նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Քեսլերի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ծանր հիվանդ է և հիվանդությունը սրվել է: Ըստ փաստաբանի՝ կնոջ նկատմամբ կալանավորման որոշում կայացնելիս դատավորները հաշվի չեն առել կնոջ վիճակի անհամատեղելիությունը կալանքի հետ՝ ավելացնելով, որ քաղցկեղից բացի այդ կինն ունի ևս մի քանի այլ հիվանդություն: