Մենք իրավունք չունենք թուլտվություն տալ դեպի Ղարաբաղ թռիչքների համար․ Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ռևազյան

«Մենք շատ բանավեճեր ենք ունեցել Ղարաբաղում օդանավակայանի գործարկման շուրջ, մենք ուզում ենք լուծում տալ այս հարցին»: Փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռեւազյանը` պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

Սակայն, ըստ նրա, փաստն այն է, որ Ադրբեջանն որոշել է փակել  Ղարաբաղի օդային տարածքը: «Մենք` որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ դեպի Ղարաբաղ թռիչքների համար: Սա քաղաքական խնդիր է, որը չի կարելի լուծել մեր մակարդակում»,- ասաց Ռևազյանը:

Միքայելյանի այն հարցին, թե արդյոք Հայաստանը փորձում է քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ միջազգային մակարդակում, Ռևազյանը հայտարարեց․ «Ավելի բարձր մակարդակում  ես չեմ ուսումնասիրել: Սա այն որոշումը չէ, որը հնարավոր է կայացնել և իրականացնել մեր մակարդակում: Սա քաղաքական հարց է»,- ամփոփեց Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը: