Սիրիայում ԱՄՆ զինծառայողների և բնակիչների միջև բախումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

 Սիրիայի արևելքում Ղամիշլի քաղաքի մոտակայքում ամերիկացի զինծառայողների և տեղի բնակիչների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Համացանցում միջադեպի տեսանյութն է տարածվել։

Քաղաքի անցակետերից մեկի մոտ ԱՄՆ զինծառայողների ավտոշարասյունը հրաձգային զինատեսակից արձակված կրակի տակ է ընկել:

Զինվորները պատասխան կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով։

 Միջադեպի հետևանքոց մեկ մարդ է զոհվել։