Թրամփը պետք է հեռացնի իր զորքերը, մինչև Կոնգրեսը պատերազմ սկսելու թույլտվություն չտա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

թրամփ

ԱՄՆ Սենատը մտադիր է հաստատել օրինագիծ, որով կսահմանափակվեն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու լիազորությունները:  Այս մասին հայտնում է Reuters-ը: Ըստ օրինագծի՝ Թրամփը պետք է հեռացնի ամերիկյան զորքերը, քանի դեռ Կոնգրեսը պատերազմ հայտարարելու կամ ռազմական ուժ կիրառելու հատուկ թույլտվություն չի տվել: Օրինագծի ընդդիմադիր հանրապետականները, Թրամփի հետ միասին, կարծում են, որ այս ուղերձն Իրանի կողմից սխալ է ընկալվելու: ԱՄՆ նախագահն այս կապակցությամբ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել. «Մեր երկրի անվտանգության համար կարևոր է, որ ԱՄՆ-ի Սենատը չքվեարկի Իրանի դեմ պատերազմի լիազորությունների սահմանափակման օրինագծի օգտին: Իրանի հետ կապված իրավիճակը շատ լավ է և այժմ թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ»: