«Փեշմերգայի» կին մարտիկները իրենց ուժը ցույց տալու համար պատռել են կենդանու մարմին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վայրագություն

Իրաքյան Քուրդիստանի զինյալ զորամիավորումների՝ «փեշմերգայի» կին մարտիկները ավարտական միջոցառման ժամանակ  բոլորի աչքի առաջ ատամներով պատառոտել են օձերի և ճագարների մարմինները: Սա կատարվել է իրենց ուժն ի ցույց դնելու նպատակով։

Daily Mail-ի տեղեկություններով՝ միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաք Էրբիլից դեպի հյուսիս-արևելք ընկած Սորան քաղաքում:

Այս միջոցառումից բացի, կին զինվորներն իրենց ուժն ու դիմացկունությունը ցուցադրել են տարբեր տեսքով՝ ցուցադրելով, որ համարձակությամբ և մարտական ոգով ամենևին էլ չեն զիջում տղաներին:

Նշվում է, որ քրդական «փեշմերգան» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում առանցքային դերակատարում ունեցող ուժերից է: Այն հայտնի է այն փաստի շնորհիվ, որ տղամարդկանց հետ մարտական գործողությունների դաշտ է հանում նաև կանանց: