ԱՄՆ-ի ու Գերմանիայի հատուկ ծառայությունները կես դար գաղտնալսել են 120-ից ավելի պետության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

գաղտնալսում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայությունն ու Գերմանիայի հատուկ ծառայությունները շուրջ կես դար շվեյցարական Crypto AG ընկերության սարքավորումներով հետևել են 120-ից ավելի երկրի գաղտնի հաղորդագրություններին:  Այս մասին Life.ru-ի հաղորդմամբ՝ ասված է  գերմանական ZFD հեռուստաընկերության և The Washington Post թերթի հետաքննությունում:

Crypto AG-ի հետ առաջին պայմանագիրը կնքվել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Տասնամյակներ շարունակ ընկերությունը գաղտնագրող սարքավորումների արտադրության ոլորտում գերիշխող դիրք է զբաղեցրել և միլիոնավոր դոլարներ աշխատել: 

1970-ին BND արևմտագերմանական հետախուզությունը՝ BND և Կենտրոնական հետախուզական ծառայությունը Crypto AG-ի բաժնետոմսեր են գնել և լիակատար վերահսկողություն հաստատել ընկերության վրա: Սարքավորումները գաղտնագրման երկու հանգույց ունեին, որոնցից մեկը հեշտորեն կոտրվում էր:

Անվտանգ սարքերը մատակարարվում  էին Շվեյցարիայում և մի քանի երկրներում, մնացած հաճախորդները, ոչինչ չկասկածելով, գաղտնալսվում էին հատուկ ծառայությունների կողմից: Crypto AG ընկերությունն իր արտադրանքը տարածում էր ամբողջ աշխարհում՝ այդ թվում Սաուդյան Արաբիայում, Արգենտինայում և Իրանում: Այդպես գաղտնագրվող սարքավորումներն օգտագործվել են 1979-ին Քեմփ-Դևիդի բանակցությունների շրջանակում, 1981-ին Իրանում ամերիկացի պատանդների համար տարվող բանակցություններում, 1989-ին Պանամա ամերիկյան ներխուժման ժամանակ։

Եղած փաստաթղթերը ցույց են տալիս, որ շվեյցարական գաղտնի ծառայությունները նույնպես մասնակցել են գաղտնալսման գործողություններին: Երկրի իշխանություններն արդեն արձագանքել են միջազգային սկանդալին և որոշում կայացրել աշխատանքային խումբ ստեղծել դեպքի հետաքննության համար:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները Windows-ի համակարգում խոցելիություն էին հայտնաբերել։