Սահմանն ապօրինի հատելու փորձ արած և կաշառք տալուն հանցակցած տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ձերբ

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 12-ին՝ ժամը 11։10-ին, Աղայան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 53-ամյա Արմեն Մ.-ին, որը փետրվարի 8-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելու փորձը) 2-րդ մասի և 38-312-րդ հոդվածի (Կաշառք տալուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով: