Երկու զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել․ հոդվածը՝ ինքնասպանություն. ՔԿ

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Զինծառայող

Փետրվարի 12-ին Արցախի պաշտպանության բանակում զինծառայողներ Տիգրան Մանվելի Մանվելյանի և Տիգրան Հուսիկի Մխոյանի մահվան դեպքերով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: