Դատարանը պարտավորեցրեց ոստիկանությանը Խանումյանին տալ 10 տարվա քաղաքացիության տեղեկանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

խանումյան

«2020թ. հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի անձնագրային բաժինը հրաժարվել էր ինձ տրամադրել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը` վերջին 10 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու մասին»։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Նրանք մեկնաբանել են, որ իրենց ռեգիստրում իմ քաղաքացիության մասին տվյալները առկա են 2020թ. ապրիլից: Ես Արցախի վարչական դատարանում վիճարկել եմ այս որոշման փաստական հիմքը և պահանջել վերացնել անձնագրային բաժնի վարչական ակտը: ԱՀ օրենսդրությամբ մինչև 50 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությունը ծագում է զինվորական հաշվառման պահից, ԱՀ զինապարտության մասին օրենքի համաձայն ԱՀ զինկոմիսարիատում կարող է հաշվառվել միայն Արցախի քաղաքացին: Իսկ իմ հաշվառումը զինկոմիսարիատում տեղի է ունեցել 2010թ. մարտի 26-ին: Դատարանը, հաշվի առնելով այս փաստերը, առոչինչ ճանաչեց անձնագրայինի ակտը և պարտավորեցրեց ոստիկանության բաժնին ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը: 2020թ. փետրվարի 14-ին Ազգային վերածնունդ կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ: Նկարում` Զինկոմիստարիատի նշումը, որտեղ երևում է, որ 2010թ. մարտի 26-ից ես հաշվառվել եմ ԼՂՀ Մարտունու զինկոմիսարիատում»: