«Քաղաքականության մեջ մոտակա 100 տարում չեմ լինի»․ Մկոն հերքում է քաղաքապետ դառնալու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Մկո

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի պատրաստվում հեռանալ արվեստից:

«Սիրելինե՛րս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ…

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը, և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։

Հ. Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի», - գրել է դերասանը:

Նշենք, որ Հայկ Մարությանի հետ լուսանկարից հետո լուրեր էին շրջանառվում, թե դերասան Մկրտիչ Արզումանյանը կարող է դառնալ Գյումրիի քաղաքապետ։