Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում կորոնավիրուսի վարակման կասկածով 2 տղամարդ մեկուսացվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ձերբ

«Daily Mail» պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի բանտերից մեկում 2 տղամարդ մեկուսացվել են իրենց խցերում, քանի որ նրանց մոտ կորոնավիրուսի վարակման կասկած է առաջացել։ Թայլանդից վերադարձած բանտարկյալներից մեկը ուշագնաց է եղել, ևս մեկ բանտարկյալի մոտ գրիպի նախանշաններ են նկատվել, ինչից հետո որոշվել է նրանց մեկուսացնել։ 

Բանտի մի հատվածը 72 ժամ մեկուսացված կմնա, այսինքն՝ բանտարկյալները չեն կարող դուրս գալ խցերից, իսկ սնունդ կարող են ընդունել միայն դռան անցքից։

Մինչ այժմ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի 8 դեպք է գրանցվել։ Նախորդ շաբաթ վարակված 5 հիվանդները մեկուսացված են Լոնդոնի և Նյուքասլի հիվանդանոցներում:

Նշենք, որ Թայլանդը Չինաստանից հետո առաջին երկիրն է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել։ Մինչ այժմ այնտեղ ախտորոշվել է հիվանդացության 33 դեպք։

Աշխարհի 28 երկրներում արդեն հաստատվել են վիրուսի տարածման դեպքերը։ Ընդհանուր առմամաբ հաստատվել է ավելի քան 60 000 դեպք, 1369-ը մահացել են: