Հայհոյանքն ու վիրավորանքն ատելության խոսք չեն. Սարգիս Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

«Քաղաքականությամբ զբաղվողները պետք է հասկանան՝ մարդիկ կարող են դժգոհել ու վիրավորել, ընդհուպ՝ հայհոյանք: Հայհոյանքն ու վիրավորանքն ատելության խոսք չեն»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր իրենց գործընկերները հաճախ չեն կարողնում տարբերակել ատելության խոսքը քաղաքական բանավեճից, քննադատությունից: 
«Ատելության խոսքի սահմանը խոսքի ազատության սահմանն անցնող, ավելի ծանր արտահայտման ձև է, որը թիրախավորում է մարդկանց ու բռնություն քարոզում»,- ընդգծեց Խանդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։