ՊՍԺ-ն Մբապեին նոր պայմանագիր կառաջարկի՝ 50 մլն եվրո աշխատավարձով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Մբապե

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ նոր պայամանագիր կնքելու մտադրություն ունի։

ՊՍԺ-ն Մբապեին տարկան 50 մլն եվրո աշխատավարձ կառաջարկի, որպեսզի 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդ» չտեղափոխվի։

Մբապեն ոչ պաշտոնական տվյալներով ստանում է 15 մլն եվրո, ֆրանսիական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ․ հունիս։

Մադրիդցիների  նախագահ Ֆլորենտինո Պերեսը  ցանկանում է մինչև Մբապեի պայմանագրի ավարտը  նոր պայամանագիր առաջարկել նրան։