Քայլի Ջեները «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած ճոխ խնջույքից լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

քայլիջեներ

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի 22-ամյա Քայլի Ջեները խոր գրգռաճեղք ունեցող կարմիր զգեստով լուսանկարներ է հրապարակել Instagram սոցիալական կայքի իր էջում։ Լուսանկարներում նա ցուցադրել է իր կազմվածքը: 

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղը այդ զգեստով ներկայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած ճոխ խնջույքին: Նա կերպարն ամբողջացրել է արծաթագույն թանկարժեք զարդերով, նուրբ դիմահարդարմամբ և պարզ սանրվածքով:

Լուսանկարը մեծ տարածում է գտել աստղի հետևորդների շրջանում, արժանացել հետաքրքիր մեկնաբանությունների: