Աշոտ Ղուլյանը ԿԸՀ է ներկայացրել Արցախի նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

աշոտղուլյան

Արցախի ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:

Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու եմ նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:

Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,- նշել է նա: