Ալեն Սիմոնյանը սեփական թիմում խնդիրներ ունի, ապացուցում է, որ հակահեղափոխականների հետ չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

«Ալեն Սիմոնյանը սեփական թիմում խնդիրներ ունի, փորձում է ապացուցել, որ հակահեղափոխականների հետ չէ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանը վստահ է, որ Սիմոնյանը թիմում «իրենց մարդ» ընկալվելու խնդիր ունի, դա է պատճառը, որ նրան հանձնարարական է տրվում «հարձակվել» ԼՀԿ-ի վրա։

«ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդագրություն է գրել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և հրահանգել «հարձակվել» ԼՀԿ-ի վրա։ Դա հրահանգված «հարձակում» էր, բայց այստեղ կարևոր է, թե ինչո՞ւ ընտրվեց Ալեն Սիմոնյանը և ինչո՞ւ է նա այս ամբողջն իրականացնում այսպիսի ջերմեռանդությամբ՝ մոռանալով մեր երբեմնի բարիդրացիական հարաբերությունները, անցած ճանապարհը, ուրանալով ամեն ինչ»,- ասել է Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։