Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

էրիկգրիգորյանկոպիրկին

Այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին է ներկայացրել բնապահպանական քաղաքականության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորաբար անդրադառնալով անտառվերականգնման լայնածավալ ծրագրերին, որոնց համատեքստում նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին ծանոթացրել է շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Նորարարական կլիմայական ֆինանսական մեխանիզմի» գաղափարին։

Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները՝ ներկայացված մեխանիզմի մանրամասներին ծանոթանալուց հետո։

Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինի Հայաստան սպասվող այցին վերաբերող հարցերին։