31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ձյուն մաքրող, աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

մեքենա

Փետրվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմանում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը և 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կետրոն։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

մեքենա
մեքենա
մեքենա

Տեսանյութեր

Live

Լրահոս