Երևանը՝ Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

 Երևան

ТурСтат տուրիստական պորտալը կազմել է Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների ռեյտինգը, որոնք նախընտրելի են զույգերի և ռոմանտիկ ճանապարհորդությունների ու արձակուրդների համար։

ТурСтат-ի տվյալներով՝ ռոմանտիկ ուղղություների շուկան ու ճամփորդությունները կազմում են ավելի քան 5 միլիոն տարվա ընթացքում։  

Եվրոպայի թոփ 5 ռոմանտիկ քաղաքների շարքում են Սանկտ Պետերբուրգը, Փարիզը, Մինսկը, Կալինինգրադը և Մինսկը։

Փարիզի և Սանկտ Պետերբուրգի օգտին քվեարկել է 23 տոկոսը, Կալինինգրադի և Մինսկի համար՝ 8 տոկոսը, Պրահայի համար՝ 7-ը։

Եվրոպայի ռոմանտիկ քաղաքների թոփ տասնյակում են հայտնվել Եկատիրինբուրգը, Ամստերդամը, Երևանը և Բաքուն 5 տոկոսով, Տալլինը՝ 3 տոկոսով։

Վարկանիշային ցանկը կազմվել է ինտերնետ հարցման միջոցով, որին մասնակցել է շուրջ 5 հազար ТурСтат-ի այցելու։