Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

հասարակական

Փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Դանիել Վարուժան փողոցում, բախվել են միանգամից 5 տրանսպորտային միջոց ու վթարից հետո քաղաքացիներն ահազանգել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն 2 ժամից ավելի սպասել են, մինչև դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության Երևանի տեսուչը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է կայանված 4 ավտոմեքենաների։