Կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդ է գտնվել․ հիվանդին ներարկում են առողջացածի արյան պլազմա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

կորոնավիրուս

«ТАСС» գործակալությունը, հղում անելով ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման և կառավարման կոմիտեն, չինացի բժիշկները մշակել են կորոնավիրուսի բուժման արդյունավետ եղանակ: 

Պացիենտներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ է տվել փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12-24 ժամ անց:

Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ։ Կենսանյութն անցնում է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում գտնվող վիրուսը ոչ ակտիվ է դառնում: